Թուրքիայում հաստատել են Ռուսաստանից C-400 գնելու մտադրությունը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության խորհրդական Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային կտրամադրի զենիթա-հրթիռային C-400 համակարգերը պայմանավորված ժամկետներում՝ 2019 թվականի հուլիսին,- հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Համաձայնագրի շրջանակները որոշված են, և թուրքական կողմը բարձրաձայնել է իր պահանջները: Մի շարք պահանջներ գոյություն ունեն: Դրանց մի մասը հայտնի է հանրությանը:
Այս պահանջները կատարելու հետ կապված որևէ խնդիր չկա: Համաձայնագրի իրականացումը շարունակվում է նախնական պայմանավորվածությունների համաձայն»,- ասել է Դեմիրը:
Նա մեկնաբանել է նաև հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ տեղեկությունները՝ կապված C-400-ի ձեռքբերման հետ:
Նրա խոսքերով՝ Անկարան տեղյակ է նման հաղորդագրությունների մասին, սակայն Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները հստակ որոշում են կայացրել:
«Ակնկալում ենք, որ Թուրքիայի դաշնակիցները չեն խառնի մի հարցը մյուսի հետ, և կգնահատեն իրավիճակը՝ հիմնվելով առողջ բանականության վրա»,- ասել է նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի