Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ մայիսյան գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլում ակնկալում են Հայաստանի մասնակցությունը մայիսին կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին և հույս ունեն, որ միջոցառման շրջանակում ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպում տեղի կունենա: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «РИА Новости»-ն:
«Ակնկալում ենք, իհարկե: Դա շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր: Դեռ ավելին, որպես կանոն, այսպիսի միջոցառումների շրջանակներում, իհարկե, նաև երկկողմ հանդիպումներ են տեղի ունենում, ահա թե ինչու, կախված նրանից, թե ով կներկայացնի Հայաստանը, մենք ակնկալում ենք, որ նաև երկկողմ շփումներ տեղի կունենան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում ակնկալում են Հայաստանի մասնակցությունը մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին:
Պեսկովը պարզաբանել է, որ այն հարցը, թե ով կներկայացնի Հայաստանը՝ երկրի նախագահը, թե մեկ ուրիշը, պետք է ուղղել Երևանին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...