«Անձնագրեր․ կյանքը տարանցիկ ուղում»
ԱՄՆ Հարվարդի համալսարանի գրադարանում բացվել է «Անձնագրեր․ կյանքը տարանցիկ ուղում» խորագրով ցուցահանդես։
Ինչպես տեղեկանում ենք haydzayn.am-ից, ցուցահանդեսում ներկայացված են աշխարհի տարբեր ծայրերից հավաքված հին փաստաթղթեր, որոնք վկայում են մարդկանց զանգվածային ու մեծածավալ տեղափոխությունների մասին։
Շնորհանդեսի շրջանակում ներկայացվել է նաև «Փնտրում եմ ապաստան» խորագրով հատուկ բաժին, որը պատմում է Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ժառանգների կյանքի մասին։ Այստեղ ներկայացված արխիվային փաստաթղթերից մեկն էլ Հովհաննես Հայրապետյանի անձնագիրն է, որը տրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության կողմից։ Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգում ծնված Հովհաննեսն ապաստան փնտրելով երկար ճանապարհ է անցել Երևանից, Կ․Պոլսից մինչև ԱՄՆ։
Ցեղասպանության մեկ այլ վկայի՝ ծնունդով պատմական Սեբաստիայից Շուշան Մարտիկյանին անձնագիր է շնորհվել Լիբանանում, որտեղ էլ ծանոթացել է ամուսնու հետ։ Նրա ամուսինը՝ Արտաշեսը, ծառայելիս է եղել Լիբանանի ֆրանսիական բանակում։ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Արգենտինա։

Հենց նրանց ծոռը՝ Լուկաս Մարտիկյանն էլ հանդիսանում է այս ցուցադրության կազմակերպիչներից մեկը։ Նա պատմել է, որ իր ընտանիքի պատմությունը վկայում է, թե որքան բարդ է հարազատ տուն գտնել այն մարդկանց համար, որոնք հարկադրաբար երկրից երկիր են տեղափոխվում։
«Իմ պապիկը ծնվել է Լիբանանում, սակայն նա իրեն լիբանանցի չէր զգում, նա խուսափել է ցեղասպանությունից ֆրանսիացիների շնորհիվ, սակայն ֆրանսիացի էլ չդարձավ, նա ապրեց իր կյանքի մեծ մասն Արգենտինայում, սակայն երբևէ ամբողջությամբ արգենտինացի չդարձավ»,- նշել է Մարտիկյանը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի