Նյու Յորքի գերեզմաններից մեկում հարյուրավոր մարդկային ոսկորներ են հայտնաբերվել հողի վերին շերտերում
Նյու Յորքի Հարտ կղզում, որտեղ գտնվում է աշխարհի խոշորագույն գերեզմանոցը, բացվում են հողի վերին շերտերը, ինչի արդյունքում մակերևույթ են դուրս գալիս բազմաթիվ մարդկային մնացորդներ։
Այս հետևությանն են եկել Hart Island Project կազմակերպության մասնագետները, որոնք հետևում են գերեզմանոցի վիճակին։
Ինչպես տեղեկացնում է Science Alert-ը, ապրիլին Hart Island Project-ի աշխատակիցները զննել են առափնյա տարածքները և հայտնաբերել, որ անբարենպաստ եղանակային պայմանների և փոթորիկների պատճառով հողը ենթարկվել է էրոզիայի։
Որոշ վայրերում հողի վրա մարդկային կմախքներ են հայտնվել։ Հնագետները և բանվորներն ավելի քան 174 ոսկոր և 6 գանգ են հավաքել վերաթաղելու համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ 19-րդ դարից ի վեր մոտ 0․52 ք/կմ տարածքով գերեզմանոցում ավելի քան մեկ միլիոն մարդ է թաղվել, այդ թվում՝ Քաղաքացիական պատերազմում մահացած զինվորներ։
Ամեն տարի կղզի են բերում մոտ 1․500 դի, այդ թվում՝ աղքատ ընտանիքների երեխաների և անհայտ դիակներ։ Դագաղները տեղադրվում են հողի մեջ՝ առանց տարբերակիչ նշանների։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի