Թրամփը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, եթե նրան հաջողվի «շտկել» Իրանի միջուկային համաձայնագիրը. Ջոնսոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, եթե նրան հաջողվի «շտկել» իրանական միջուկային համաձայնագիրը: Այս կարծիքին է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, որը Վաշինգթոն է ժամանել ՝ համաձայնագրից դուրս չգալու համար Թրամփին համոզելու նպատակով, գրում է PRESS ASSOCIATION-ը:
Ջոնսոնը պետք է հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, բայց Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ:
Fox & Friends-ի հետ հարցազրույցում, Ջոնսոնը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դուրս գա համաձայնագրից:
«Եթե դուք դա անեք, ապա պետք է պատասխանեք հարցի՝ ի՞նչ է լինելու հետո: Իսկ եթե իրանցիները սկսեն միջուկային զենք մշակե՞լ: Միթե մենք լրջորեն ենք ասում, որ պատրաստվում ենք ռմբակոծել Ֆորդոն եւ Նատանզեն», -ասել է նա:
Մեկ այլ հարցազրույցում Ջոնսոնն ասել է, որ Թրամփը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ: «Եթե նա կարողանա ԿԺԴՀ-ի խնդիրը լուծել եւ «շտկել» իրանական միջուկային համաձայնագիրը, ապա ես չեմ հասկանում, ինչով է նա պակաս Բարաք Օբամայից, որը մրցանակը ստացավ մինչ ինչ-որ բան անելը»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի