Էրդողանը կոչ է արել առնվազն 4 երեխա ունենալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է պլանավորի իր երեխաների քանակը, գրում է T24 կայքը։
Էրդողանը նման հայտարարություն է արել թուրք արվեստագետներից մեկի հարսանիքին, որտեղ հանդես է եկել որպես փեսայի կողմից վկա։
«Ես մի խոսք ունեմ որպես խորհուրդ։ Ասում են՝ եթե մեկը լինի՝ տարօրինակ կլինի (նկատի ունի ընտանիքում երեխաների քանակը), երկուսը լինեն՝ մրցակից կլինեն, երեքը լինեն՝ հավասարակշռություն կլինի, չորսը լինեն՝ առատություն կլինի։ Դրանից հետո էլ արդեն՝ Ալլահն ինչպես կամենա։ Ուժեղ ազգերն ուժեղ ընտանիքներից են ստեղծվում», - ասել է Էրդողանը, ում խոսքերը ծափահարություններով են ողջունել սրահում ներկա գտնվող հյուրերը։
Թուրքիայի ղեկավարը նաև պնդել է, որ տարիներ շարունակ ծննդյան վերահսկողության կարևորության մասին քարոզները հատուկ քաղաքական նպատակներ են հետապնդում, և մահմեդականները չպետք է խաբվեն դրանց։
«Բնակչության պլանավորում, ծննդյան վերահսկողություն և այլն․․․Ոչ մի մահմեդական ընտանիք չի կարող նման հասկացություններով առաջնորդվել։ Եվ այստեղ առաջնահերթ դերը մայրերինն է»,- նշել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը կոչ էր արել թուրքերին առնվազն երեք երեխա ունենալ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...