Թուրքական ակումբի ֆուտբոլիստները հարձակվել են Պոգբայի եղբոր վրա
Paul Pogba'nın kardeşi Florentin Pogba sakatlanınca formasına çıkarttı ve oyundan çıktı,bu sırada Ahmet Oğuz ve Zeki Yavru ile tartıştı. pic.twitter.com/V4DTRzy6DI
— Türkiye’den Goller (@TR_Goller) 6 мая 2018 г.
«Գենչբերլիգիի» ֆրանսիացի պաշտպան Ֆլորիան Պոգբան «Անթալյասպորի» դեմ ֆուտբոլի Թուրքիայի առաջնության 32-րդ տուրի խաղի (0:1) ժամանակ վիճել է իր ակումբակիցների հետ:
L’Equipe-ի համաձայն՝ խաղի վերջնամասում, երբ «Գենչբերլիգին» կատարել էր բոլոր փոխարինումները, Պոգբան վնասվածքի պատճառով որոշել է ինքնակամ լքել դաշտը: Դա դուր չի եկել նրա ակումբակիցներին, որոնք հարձակվել են ֆրանսիացու վրա: Խաղից հետո կոնֆլիկտը շարունակվել է նաեւ թիմի հանդերձրանում, որտեղ «Գենչբերլիգիի» ֆուտբոլիստները հարձակվել են Ֆլորիան Պոգբայի վրա:
Ֆլորիան Պոգբան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրն է:
Այդ պարտությունից հետո «Գենչբերլիգին» տեսականորեն զրկվել է տեղը Թուրքիայի առաջնությունում պահպանելու հնարավորությունից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին