ԱՄՆ-ում կորել է զինագործական պլուտոնիում
ԱՄՆ-ի Այդահոյի պետական համալսարանի աշխատակիցները կորցրել են զինագործական պլուտոնիումի կտոր, որը գտնվում էր նրանց պահպանության ներքո, հայտնում է Live Science-ը։
Վերջին անգամ ռադիոակտիվ նյութերի հաշվառումը համալսարանում անցկացվել է 2004 թվականին։ Այն ժամանակ պլուտոնիում-239-ի 14 մեկգրամանոց կտորները փաթեթավորել են հետագա թաղման համար։ Դրանից հետո պլուտոնիումի մասին գրառումը ջնջել են տվյալների բազայից, որը համալսարանը պետք է վարեր Միջուկային կարգավորման հանձնաժողովի համար։ Ուր է կորել կտորը, անհայտ է։
Հանձնաժողովի մամուլի քարտուղար Վիկտոր Դրիկսը խոստովանել է, որ չի կարող հաստատ ասել, որ կորցված պլուտոնիումը վտանգ չի ներկայացնում, սակայն ենթադրել է, որ կորուստի պատճառը կարող է գրառման սխալը լինել։
Հանձնաժողովը առաջարկում է տուգանք սահմանել համասարանի համար 8500 դոլարի չափով, քանի որ աշխատակիցները անփութություն են դրսեւորել։ Պետք է նշել, որ պլուտոնիում-239-ի մեկ գրամը բավարար չէ միջուկային ռումբ ստեղծելու համար, սակայն այն բավարար է ոչ մաքուր ռումբի ռադիոակտիվ հիմքի համար։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի