Ալեքսանդր Լապշինը ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներին պատմել է ադրբեջանական բանտում ծաղրանքների մասին
Հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը մի շարք եվրոպական երկրներում այցելության շրջանակներում հանդիպել է Եվրոպական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել այն մասին, թե ինչ երեւույթների հետ է բախվել ադրբեջանական բանտում: NEWS-am-ի հետ զրույցում Ալեքսանդր Լապշինը պատմել է իր հանդիպումների մասին:
Երկու շաբաթվա ընթացքում Ալեքսանդր Լապշինը այցելել է Ստրասբուրգ, Բեռլին, Վիեննա, Բրյուսել, Լոնդոն: Ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների պայքարի դեմ Եվրոպական կոմիտեի փոխնախագահ Մարկ Քելլիին:
Բեռլինում Լապշինը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Վիեննայում լրատվամիջոցների ազատությո հետ եւ գրասենյակի տնօրեն Ֆրան Մարոեւիչի հետ:
«Բրյուսելում եղել եմ Եվրոպական խորհրդարանում եւ հանդիպել Չեխիայից պատգամավորներ Յարոմիր Շտետինի եւ նրա գործընկերների հետ, Լյուքսեմբուրգից եւ Կիպրոսից պատգամավորների հետ:
Ինչպես նաեւ ելույթ եմ ունեցել Լրագրողների իրավունքների հարցերով կազմակերպությունում (IFJ): Լոնդոնում տեղի են ունեցել Amnesty International-ի եւ Փարիզում «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ղեկավարության հետ հանդիպումները:
«Ուղեւորության նպատակը եվրոպական տարբեր ատյաններում ելույթներն ու եվրոպական պատգամավորներին, խորհրդարանականներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ ծանոթացնելն էր:
Պատմում եմ, թե ինչպես ապօրինաբար ձերբակալվել էի Մինսկում, ինչպես Լուկաշենկոն ինձ համար առեւտուր էր անում Մոսկվայի հետ, առաջարկում էր չարտահանձնել Ադրբեջանին գազի համար Բելառուսի պարտքի հետաձգման դիմաց, ինչպես Ռուսաստանը մերժեց նրան, ինչպես 60 հազար տոննա նավթի դիմաց նա ինձ Իլհամ Ալիեւին տվեց: Ինչպես էին ինձ ծաղրում Բաքվի բանտում, ինչպես էին փորձում մորս ծննդյան օրը՝ սեպտեմբերի 10-ին սպանել, ինչպես վախենալով իմ հնարավոր մահից, անսպասելի ներում շնորհեցին (թեւե ես երբեք չէի խնդրել) եւ ուղարկեցին Իսրայել: Ինչպես Իսրայելում ժամանելուց արդեն մեկ ժամ հետո Թել Ավիվի «Շիբա» հոսպիտալում էի, որտեղ իսրայելական դատաբժշկական փորձագետները անցկացրել են բոլոր ստուգումները եւ եզրակացություն են գրել, որ ելնելով Ադրբեջանում հասցված վնասվածքների բնույթից, կախվելու բեմականացմամբ մահափորձ է կատարվել: Փորձաքննություններ են անցկացվել նաեւ Լոս Անջելեսում եւ Ամստերդամում: Դրա հիման վրա ես Ադրբեջանի դեմ հայցով դիմել եմ ՄԻԵԴ՝ պետությանը մեղադրելով մահափորձում », - ասել է Լապշինը:
«Պատմում եմ, որ համացանցով եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի այս կամ այն քաղաքների փողոցներում պատահական հանդիպումների ժամանակ շարունակում եմ սպառնալիքներ ստանալ ադրբեջանական քաղաքացիներից: Ինչպես նաեւ, որ Ադրբեջանի կառավարական լրատվամիջոցները շարունակում են իրենց ժողովրդին ներշնչել, որ ես վտանգավոր հանցագործ եմ եւ իբրեւ թե աշխատում եմ հայերի փողերով Իլհամ Ալիեւին տապալելու համար», - հավելել է բլոգերը:
Հունիսին այցեր են նախատեսվում ԱՄՆ եւ Կանադա, որտեղ նույնպես բազմաթիվ հանդիպումներ են լինելու ամերիկյան կոնգրեսականների եւ լրագրողների հետ, իսկ Կանադայի խորհրդարանում մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ելույթ է ծրագրված:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի