Վրաստանը և Ադրբեջանը պատրաստվում են սահմանային առևտրային անցակետ կառուցել
Վրաստանը և Ադրբեջանը պատրաստվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ստեղծել առաջին համատեղ սահմանային անցակետը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն՝ Մանիլայում մայիսի 3-6-ն անցկացվող Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 51-րդ ամենամյա հանդիպմանն իր ունեցած ելույթի ընթացքում, գրում է newsgeorgia.ge-ն:
«Վրաստանն ամբողջությամբ աջակցում է Զարգացման ասիական բանկի կոնցեպտինը, որը վերաբերում է առանց խոչընդոտների առևտրին: Հենց այդ տեսանկյունից Ադրբեջանի հետ մենք դիտարկում ենք առաջին համատեղ սահմանային անցակետի կառուցման հնարավորությունը»,- հայտարարել է Բախտաձեն: Ընդ որում՝ նախարարը նոր նախագծի որևէ մանրամասի վերաբերյալ չի խոսել:
Պաշտոնյան նշել է, որ նախաձեռնության շրջանակներում Վրաստանի իշխանությունների ջանքերը ծառայում են ամբողջ տարածաշրջանի՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրմանը:
«Այսօր Վրաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ազատ առևտրի ռեժիմ ունի ինչպես Եվրամիության, այնպես էլ Չինաստանի հետ»,- ընդգծել է նախարարը:
Չինաստանը 2013 թվականին հայտարարել է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին՝ ուղղված Եվրասիայի երկրների միջև ենթակառուցվածքների ստեղծմանը և փոխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը վերաբերում է Արևելքից Արևմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների մատակարարման համար առևտրային միջանցքի ստեղծմանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...