«Իրանը չի վերանայի միջուկային համաձայնագիրը»
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ վերանայել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը:
«Մենք չենք ցանկանում նորից բանակցել տարիներ առաջ կնքված և արդեն իրագործվող համաձայնության շուրջ», - երեկ ասել է Զարիֆը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես քննադատել է այդ փաստաթուղթը, որով Իրանը սահմանափակում է իր միջուկային ծրագիրը և դրա դիմաց աստիճանաբար ազատվում է միջազգային համայնքի սահմանած պատժամիջոցներից:
Թրամփը համաձայնագիրը կնքած եվրոպական կողմին մինչև մայիսի 12-ը ներկայացրել է վերջնագիր «այդ փաստաթղթի սարսափելի թերությունները շտկելու» համար, պնդելով, որ պահանջը չկատարելու դեպքում Վաշինգտոնը միակողմանի կվերականգնի սառեցրած պատժամիջոցները:
Մինչդեռ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ հայտարարել է, որ «քանի դեռ չկա առավել ընդունելի այլընտրանք՝ չի կարելի հրաժարվել այժմ գործող փաստաթղթից»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...