Թուրքիայում ցանկանում են արգելել նարգիլե-սրճարանների գործունեությունը
Թուրքիայի խորհրդարանին կից Վնասակար նյութերի հանդեպ կախվածության ուսումնասիրման կանխարգելման հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարանին առաջարկել երկրում նարգիլեների վաճառքով զբաղվող առանձին սրճարանների գործունեությունն արգելող օրենքի նախագիծ։
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, նախագծի հեղինակները պահանջում են սահմանել նույն սահմանափակումներն ու պատժամիջոցները, որոնք գործում են ծխախոտի՝ որոշ վայրերում ու քաղաքացիների հստակ խմբին վաճառելու հետ կապված։
Բացի այդ՝ պահանջվել է, որպեսզի անչափահասների շրջանում ծխախոտի ու թմրամիջոցների օգտգագործումը վերահսկելու համար հատուկ պատրաստություն անցնեն տարածքային վերահսկողության իրավասու անձերը, օրինակ՝ թաղային ոստիկանները։
Նախագիծն առաջարկում է նաև առավել մեծ ուշադրություն հատկացնել ծխելու դեմ պայքարին կրթական համակարգում՝ թեման դպրոցական դասագրքերում ներառելով։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...