Լրագրող Ռաուֆ Միրկադիրովը մտադիր է պատասխանտվության կանչել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարությանը
«Զերկալո» պարբերականի վերլուծաբան, Ադրբեջանի վաստակավոր լրագրող եւ Գ. Բուրցելիուսի միջազգային մրցանակի դափնեկիր Ռաուֆ Միրկադիրովը մտադիր է պատասխանատվության կանչել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարությանը:
Turan-ի հետ հարցազրույցում լրագրողը նշել է, որ մտադիր է պատժել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային: «Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ իմ բողոքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում են: Ինչ վերաբերում է վերադառնալուն, այդ մասին անգամ չեմ մտածել…Բանն այն է, որ նույնիսկ դատավճռի չեղարկումը բավարար չէ իմ վերադարձի համար»,- հայտնել է նա:
Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել էին Թուրքիայում, որտեղից տեղափոխել էին Բաքու եւ 2014-ի ապրիլին լրտեսության մեղադրանքով բանտարկել Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում: Միրկադիրովին կալանավորելուց հետո Ադրբեջանում սկսվել են ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության հետապնդումները, որոնք մինչ օրս շարունակվում են: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին «լրտեսության» համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Միրկադիրովն ազատվել է 2016-ի մարտին, իսկ իրական պատժաժամկետը փոխարինվել է պայմանականով՝ 5 տարվա փորձաշրջանով: 2016-ի հոկտեմբերին Ռաուֆ Միրկադիրովը Շվեյցարիայից քաղաքական ապաստան է խնդրել եւ միացել է ընտանիքին, որն այնտեղ էր տեղափոխվել Թուրքիայից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...