«Ռեալը» հաղթեց, Մխիթարյանի թիմը ոչ-ոքի խաղաց, իսկ «Լիվերպուլը»՝ պարտվեց
Շաբաթ օրը ֆուտբոլի եվրոպական առաջատար առաջնություններում կայացան մի շարք հետաքրքիր եւ կարեւոր հանդիպումներ:
Իսպանիայի առաջնության առաջատարը՝ Մադրիդի «Ռեալը» վերջին երկու անհաջողությունից հետո վերջապես հաղթեց՝ 2:1 հաշվով հաղթելով «Մալագային»:
Առաջին խաղակեսում երկու անգամ գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը: Հյուրերը պատասխան գոլը խփեցին երկրորդ խաղակեսում:
Արքայական ակումբի երկու հիմնական մրցակիցները՝ «Սեվիլիան» եւ «Բարսելոնան» իրենց հանդիպումները կանցկացնեն այսօր՝ մրցելով «Օսասունայի» եւ «Էյբարի» հետ:
Անգլիայի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Մանչթեսթեր Յունայթեդը» կրկին ոչ-ոքի խաղաց՝ այս անգամ «Սթոք Սիթիի» հետ: Ընդ որում, Ռունին հաշիվը հավասարեցրեց վերջին վայրկյաններին, խփելով Անգլիայի առաջնությունում 250-րդ գոլը եւ գերացանցելով Բոբի Չարլթոնի պատմական ռեկորդը:
Եթե մանչեսթերցիները ոչ-ոքի խաղաց, ապա «Լիվերպուլը» սեփական դաշտում վերցրեց եւ 3:2 հաշվով պարտվեց «Սուոնսիից»:
Ի դեպ, «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» կարեւոր նշանակություն ունեցող խաղն էլ ավարտվեց 2:2 հաշվով:
Այսպիսով, «Չելսիին» հետապնդող հինգ թիմերից երեքը ոչ ոքի խաղացին, իսկ մեկը՝ պարտվեց: «Չելսին» եւ «Արսենալը» կխաղան այսօր:
Իտալիայի առաջնությունում «Միլանը» Միլանում 2:1 հաշվով պարտվեց «Նապոլիին»:
Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Բավարիան» 2:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին», «Լայպցիգը» 3:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին» եւ շարունակում է երեք միավորով ետ մնալ առաջատարից: Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Վերդերին» եւ հայտնվեց չորրորդ տեղում:
Ֆրանսիայի առաջնության առաջատար «Նիսը» 1:1 խաղաց «Բաստիայի» հետ, եւ եթե այսօր «Մոնակոն» հաղթի «Լորիենին», ապա միանձնյա առաջատար կդառնա:
ՊՍԺ-ն երեկ 2:0 հաշվով հաղթեց «Նանտին» եւ շարունակում է պայքարը չեմպիոնության համար:
Պորտուգալիայի առաջնությունում Գեւորգ Ղազարյանի «Մարիտիմոն» 2:2 խաղաց առաջատարներից մեկի՝ «Սպորտինգի» հետ եւ շարունակում է մնալ վեցերորդ տեղում:
Top-News.am


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին