Չեմպիոնների լիգա. «Ռեալի», Ռոնալդուի ու Զիդանի ռեկորդները
Մադրիդի «Ռեալը», պայքարից դուրս թողնելով Մյունխենի «Բավարիային», 7-րդ անգամ դուրս է եկել 1992/93 մրցաշրջանից անցկացվող Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նախկինում ոչ մի ակումբ չէր գրանցել այդպիսի ցուցանիշ:
6-ական անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկել են իտալական «Միլանն» ու «Յուվենտուսը», գրում է AS-ը:
«Ռեալը» «Միլանից» ու «Յուվենտուսից» հետ երրորդ ակումբ է, որը երրորդ տարին անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր: Միլանցիները դա արել էին 1993, 1994 եւ 1995 թվականներին, իսկ թուրինցիները՝ 1996, 1997 ու 1998 թվականներին:
«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 6-րդ անգամ է դուրս գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ կրկնելով «Միլանի» ու Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի ռեկորդը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն էլ կրկնել է իտալացի Մարչելո Լիպիի ռեկորդը՝ երրորդ տարին անընդմեջ դուրս գալով եզրափակիչ: Լիպին 1996, 1997 ու 1998 թվականներին նման հաջողության հասել էր «Յուվենտուսի» հետ:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, եւ «Ռեալը» եզրափակիչ էր դուրս եկել առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակի շնորհիվ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...