Ստամբուլում մայիսմեկյան երթի ժամանակ ավելի քան 60 մարդ է ձերբակալվել
Ստամբուլում Մայիսի 1-ի առիթով կազմակերպված երթի ժամանակ ոստիկանությունն ավելի քան 60 մարդու է ձերբակալել: Hurriyet-ի փոխանցմամբ՝ Աշխատանքի միջազգային օրվա առիթով Թուրքիայի ամբողջ տարածքում բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում:
Արհմիություններն ու քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, մասնակցել են Ստամբուլի Մալթեփե շրջանում կազմակերպված խոշոր հանրահավաքին:
Պարբերականի փոխանցմամբ՝ այս տարի ակցիան աննախադեպ թվով ոստիկաններ են հսկում. անվտանգության ապահովմանը ներգրավվել է ավելի քան 26 հազար իրավապահ:
Թաքսիմի հրապարակ մտնելու փորձի ժամանակ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել: Ավելի վաղ Ստամբուլի իշխանություններն արգելել էին Բեշիքթաշ եւ Թաքսիմ հրապարակներում հանրային միջոցառումների անցկացումը:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...