Թուրք վերլուծաբանի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման հեռանկարին
Թուրքական «Karar» պարբերականի սյունակագիր Հաքան Ալբայրաքը «Հայաստանի առջև նոր հորիզոննե՞ր են բացվում» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հայ-թուրքական հարաբերություններին:
Մասնավորապես նշում է, որ խորհրդարանական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձավ վերջ դնել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանությանը։
Հեղինակը, ուսումնասիրելով Փաշինյանի ելույթները, նշում է.
«Իհարկե, նա չի հայտարարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացման, ինչպես նաև զավթողական քաղաքականության վերանայման մասին։ Համենայնդեպս չեմ հանդիպել նման հայտարարության։ Սակայն եթե ցանկանում են ազատվել ռուսական ազդեցությունից, ապա պիտի գնան այդ քայլին (Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում-խմբ)»։
Հեղինակի պնդմամբ, եթե Փաշինյանը վարչապետ դառնա, հնարավոր է, որ Ռուսաստանի փոխարեն ավելի մեծ տեղ հատկացվի ԱՄՆ-ին և Արևմտյան երկրներին։
Վերջում հեղինակը հույս է հայտնում, որ Փաշինյանը պետք է փորձի ելք գտնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված անելանելի իրավիճակից։
Աղբյուր` Karar


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...