«էրզրումցի. այս հայրենիքը մերն է». Ստամբուլի «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին՝ ազգայնականների թիրախում
Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում է հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է», հաղորդում է «Ազատությունը»:
«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, եկեղեցու անվտանգության տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ եկեղեցու մուտքը աղտոտած և պատին գրություն թողած անձը նախորդ օրը ներկա է եղել կիրակնօրյա պատարագին՝ իր պահվածքով խանգարելով արարողության ընթացքը:
Տեսագրությունները փոխանցվել են ոստիկանությանը, դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Քադըքյոյի թաղապետարանը, դատապարտելով տեղի ունեցածը, հրահանգել է անմիջապես մաքրել եկեղեցու շրջակայքը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...