Աֆղանստանում պայթյունի հետեւանքով 11 դպրոցական է զոհվել
Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ է գործի դրել Աֆղանստանի հարավում՝ Քանդահար նահանգում, զոհվել են մեդրեսեի 11 աշակերտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Պայթյունը որոտացել է օտարերկրյա զինված ուժերի շարասյան մոտ։ «Պաժվակ» գործակալության տվյալներով՝ պայթյունի թիրախը եղել է ռումինական ռազմական շարասյունը, որը երկրում էր գտնվում ՆԱՏՕ–ի «Հաստատակամ աջակցություն» առաքելության շրջանակներում։ Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով 6 զինվորականներ վիրավորվել են։
Դեռ շրջանում գործող ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի երկու պայթյուն էր որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Քաբուլում։ Վերջին տվյալներով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 29 մարդ, այդ թվում՝ 7 լրագորղ, ավելի քան 40–ը վիրավորվել են։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։


















































Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Աֆղանստանում 3 չեխ զինծառայող է զոհվել
Աֆղանստանում մզկիթում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել
Քաբուլի կենտրոնում արկ է ընկել, որի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է
Աֆղանստանում հաջողությամբ շարունակում են միմյանց սպանել եւ ոչնչացնել
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը