Ադրբեջանը Թուրքիային է արտահանձնել Գյուլենի աջակցին
Ադրբեջանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայում երկու քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) աջակից Թուրքիայի քաղաքացուն, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինչպես հայտնել են Ստամբուլի ոստիկանական վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնում, թուրքական Կոնիայի և Աքսարայի նահանգների դատական ատյաններն ավելի վաղ Թուրքիայի քաղաքացի Մ. Ջ.-ի ձերբակալման մասին որոշում են կայացրել: Նա համարվում էր Վրաստանի Բաթումի քաղաքում FETO խմբի առաջնորդներից մեկը: 2017 թվականի ապրիլին նա այցելել է Ադրբեջան, որտեղ ձերբակալվել է:
Հաղորդվում է, որ Ինտերպոլի գծով բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմը բավարարել է Թուրքիային Գյուլենի հետախուզվող աջակցի փոխանցման մասին դիմումը: Ինտերպոլի աշախատակիցները Թուրքիային քաղաքացուն հասցրել են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան, որտեղ նրան փոխանցել են Թուրքիայի ՆԳՆ աշխատակիցներին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...