Լավրովը և Մամեդյարովը քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»: Այս մասին ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքէջում:
Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման և Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը, ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, երեկ էլ Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...