Բանտում գտնվող Դեմիրթաշը՝ Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը որոշել է հունիսի 24-ին կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրել Սելահաթթին Դեմիրթաշին, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրելու առաջարկն արվել է ԺԴԿ-ի խմբակցության նիստում: Հայտնի է, որ 2016թ. նոյեմբերից կալանավորված քուրդ քաղաքական գործիչն արդեն դրական պատասխան է տվել։
Նշվում է, որ Թուրքիայում գործող կուսակցություններն իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 1-ը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ եթե թուրքական իշխանությունները Դեմիրթաշի՝ բանտում գտնվելու պատճառով խոչընդոտեն նախագահական ընտրություններին մասնակցությանը, կուսակցությունը նախատեսել է Դեմիրթաշին փոխարինող երկրորդ թեկնածուի տարբերակը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...