Ադրբեջանի վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Վրաստանում առեւանգված լրագրողին
Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Վրաստանում առեւանգված լրագրող Աֆղան Մուխթարլիին: Ինչպես հաղորդում է contact.az-ը, դատական նիստի ընթացքում դատավորը մերժել է բոլոր 14 պաշտպանական միջնորդությունները:
Դատարանը նաեւ լսել է սահմանային ծառայության տուժած ճանաչված վառատար Գաֆուր Մամեդովի վկայությունը: Սակայն, պատասխանելով Մուխթարլիի եւ նրա փաստաբանի հարցերին, Մամեդովը հակասական վկայություններ է տվել:
Հիշեցնենք, որ Աֆղան Մուխթարլին Թբիլիսիի կենտրոնից առեւանգվել էր Վրաստանի ոստիկանների կողմից 2017 թվականի մայիսի 29-ին եւ տեղափոխվել էր Ադրբեջանի հետ սահման: Հաջորդ օրը նա ձերբակալվել էր 10 հազար եվրո մաքսանենգության, սահմանապահին հակազդեցություն ցույց տալու եւ սահմանն ապօրինի կերպով հատելու համար:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...