Թուրքիան դեռ չի առերեսվել մարդկության դեմ հանցանք համարվող Հայոց ցեղասպանության հետ. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ապրիլի 24–ի հետ կապված հայտարարություն է տարածել։
Կարո Փայլանի հայտարարության մեջ նշել է, որ ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։ «Մեծ Եղեռնից անցել է 103 տարի, սակայն այս հողերում տեղի ունեցած եւ մարդկության դեմ հանցանք համարվող Հայոց ցեղասպանության հետ Թուրքիան դեռ չի առարեսվել։
Երբ դրա հետ չառերեսվեցին, առանց պատժի նոր հանցանքներ տեղի ունեցան այս հողերում։ Քանի որ առանց պատժի մնացած հանցանքը նորանոր հանցանքների պատճառ է դառնում։
Այնպես է, որ Ցեղասպանության հետ առերեսումը իրականության հետ առերեսում է, որից կօգտվի հասարակության մեջ խաղաղությունը։
Եկեք միասին այս ժխտողականության դեմն առնենք։ Այս հողերի կորուստների ու մեր անհետ կորած հարազատների համար միասին սգանք։ Եթե վերքը չփակենք էլ, գոնե միասին սգանք»,–հայտարարել է Կարո Փայլանը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...