Թուրքիան կրկին ՆԱՏՕ-ին կոչ է արել դուրս բերել նավերը Էգեյան ծովից
Թուրքիան 2017-ի սկզբից ՆԱՏՕ-ին համառորեն կոչ է անում ավարտել Թուրքիայից փախստականների անօրինական հոսքը կանխելու նպատակով Էգեյան ծովում 2016-ի փետրվարին սկսած առաքելությունը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` փետրվարի 16-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների համաժողովի ժամանակ այդ կոչը ևս մեկ անգամ հնչեցրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Թուրքիան իր պահանջը հիմնավորում է Էգեյան ծովում գտնվող ՆԱՏՕ-ի առաքելության անգործությամբ: Թուրքական կողմի պնդմամբ Էգեյան ծովով փախստականների անօրինական անցումները Եվրոպա 90 տոկոսով կանխվել են երկրի առափնյա անվտանգության ստորաբաժանումների կողմից: Անցումների 7 տոկոսը կանխվել է Հունաստանի և միայն 3 տոկոսը` վերոնշյալ առաքելության կողմից: Այդ պատճառով էլ, ըստ թուրքական կողմի, պետք է այդ առաքելությանն ավարտվի, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ այլ պետություններին պատկանող նավերը դուրս բերվեն Էգեյան ծովի` Թուրքիային պատկանող ջրերից:
Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի` փախստականների անօրինական անցումների դեմ պայքարի առաքելությունը սկսվել է 2016 թվականի փետրվարից Թուրքիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ: Սակայն վերջին ամիսներին Թուրքիան այլևս չի ցանկանում, որ օտարերկրյա նավերն իր տարածքային ջրերում հերթապահություն իրականացնեն, քանի որ, ըստ թուրքական կողմի, այդ առաքելությունը դարձել է անարդյունավետ:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ