Պաշտոնական. Արսեն Վենգերը հեռանում է «Արսենալից»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:
«Մանրակրկիտ մտորումներից ու ակումբի հետ երկարատեւ քննարկումներից հետ զգացի, որ եկել է հարմար պահ մրցաշրջանից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու համար:
Շնորհակալ եմ, որ նման պատիվ եմ ունեցել երկար ու հիշարժան տարիներ ծառայել այս ակումբին: Ես թիմը մարզել եմ նվիրվածությամբ ու անկեղծությամբ»,- ասվում է ֆրանսիացի մասնագետի հայտարարությունում:
68-ամյա Արսեն 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։
Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 54 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...