Ես Թրամփին կոչ եմ անում ապրիլի 24-ի ելույթում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Էդ Ռոյս
Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են խեղաթյուրել պատմությունը Ցեղասպանությունը ներկայացնելով որպես զուտ «պատերազմի հետեւանք»: Այս մասին ապրիլի 18-ին Կոնգրեսում, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը:
Նրա խոսքով՝ ճշարտությունը վերապահումների եւ մեղմասության հետ կապ չունի, այն անկախ է, անվախ եւ անհաշտելի եւ այդպիսին պետք է լինի ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցում:
«Այդ պատճառով ես բազմիցս կոչ եմ արել ԱՄՆ վարչակազմին երեւույթներն անվանել իրենց անուններով եւ պաշտոնապես ճանաչել 1915 թվականի բռնությունները որպես Հայոց ցեղասպանություն: Այս շաբաթ ես միացա իմ մի քանի գործընկերներին եւ նամակ գրեցի նախագահ Թրամփին, որտեղ կրկին կոչ արեցի նրան հիշատակել «Ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ելույթում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ցեղասպանություն կատարած հանցագործները դեռեւս կարծում են, որ մարդկության դեմ կատարված նրանց հանցագործությունները անպատիժ կմնան», ինչը եւ մենք տեսանք նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում եւ այսօր ԻՊ-ի ձեռքում գտնվող Սիրիայում եւ Իրաքում»:
«Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ն ավելի քան 117 մլն դոլար օգնություն տրմադրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից հետո ողջ մնացածներին: Փաստացի Հայաստանն ընդունել է ավելի քան 22 հազար փախստականների եւ նրանց ապաստան, բժշկական օգնություն եւ քաղաացիություն է տվել: Հետագայում էլ ես աշխատելու եմ Հայոց Ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի