Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով
Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել և հաստատել է երկրում արտակարգ դրության ռեժիմի ևս երեք ամսով երկարաձգման մասին որոշումը, հաղորդում է DHA գործակալությունը:
2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից ի վեր երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարացվում է արդեն 7-րդ անգամ:
Հայտնի է, որ առաջարկին կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորները:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները դեմ են արտահայտվել արտակարգ դրության երկարաձգմանը:
Օրեր առաջ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը նստացույց է անցկացրել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում՝ բողոքելով երկրում արտակարգ դրության ռեժիմի հնարավոր երկարաձգման դեմ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...