Ռուսաստանում նախկին ոստիկանը եւ անբարոյականը հայերի որս են իրականացրել
Օմսկում ամբողջ տարին ազգայնականների խումբը դաժանաբար ծեծել է ոչ սլավոնական արտաքինով անձանց, նրանց զոհերի թվում են հայտնվել նաեւ տեղի հայերը, գրում է ԿՊ-ն։
Այդ հանցախմբի ղեկավարը, ինչպես գտնում է քննությունը, 23-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն է։ Նա սովորել է Ներքին գործերի նախարարության ակադեմիայում, սակայն դուրս է մնացել բուհից։ Բայց կարողացել է աշխատանքի տեղավորվել ոստիկանությունում եւ աշխատել է որպես սովորական պահակություն իրականացնող ոստիկան: Սակայն նա բավականին արագ էլ դուրս է եկել իրավապահ համակարգից՝ չի կարողացել հանձնել կարեւոր քննությունը։
Իր հայացքները նա երբեք չի թաքցրել։ 15 տարեկանից սոցիալական ցանցերի իր էջերում բացահայտ ատելություն էր արտահայտում ոչ ռուսների նկատմամբ։ Զարմանալի է՝ ինչպես են նրան ընդունել ոստիկանությունում։ 2 տարի առաջ համացանցում սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունից հետո Նիկիտան որոշել է գործի անցնել։ Կազմել է թիմ, որի մեջ մտել են տեխնիկական բուհի երրորդ կուրսի ուսանող Բեզբորոդովը եւ Ալեքսանդր Լանբինը։
Ակոսավոր հրացանով, դանակով եւ գազային բալոնով զինված նրանց խումբը գիշերները կովկասցիներ եւ ասիացիներ է փնտրել եւ ընտրել նրանց, ովքեր միայնակ են եղել։ Երեւի վախեցել են, որ կարող են իրենց պատասխանել։
Դիմադրությունից նրանք իզուր չէր, որ վախենում էին։ Մի անգամ անկանխատեսելին է պատահել՝ զոհին օգնության են հասել ընկերները։ Ֆեդոնենկոյին եւ Բեզբորոդովին հաջողվել է փախչել, իսկ ահա Լանբինը հայտնվել է հիվանդանոցում։ Ապա մի քանի օր անց նրանք որոշել են վրեժ լուծել եւ վերադարձել են այնտեղ, որտեղ հաճախ հավաքվում են հայերը։ Ընտրելով միայնակ զոհին՝ լավ ծեծել են նրան։
Այս դեպքերից հետո հայերը սկսել են մեծ խմբերով շրջել։ Եռյակը, հասկանալով, որ որսը վտանգավոր է, այլ սցենար է մշակել։
Նրանք գեղեցիկ աղջկա լուսանկարներով կեղծ էջ են բացել եւ բացեիբաց կովկասցիներին փողի դիմաց ինտիմ հարաբերություններ առաջարկել։ Հանդիպումը հեռախոսով կազմակերպել է 17-ամյա Մաշա Պետրովան(անունը փոխված է)։ Նշված վայրում, սակայն, նրանք ծեծում էին զոհին եւ գողանում արժեքավոր իրերը։
Այժմ չորսն էլ կանգնած են դատարանի առաջ։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է