«Ռոսկոմնադզոր»-ը նախազգուշացրել է Facebook-ի հնարավոր արգելափակման մասին
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայությունը կարող է արգելափակել Facebook սոցցանցը, եթե այն չենթարկվի ռուսական օրենսդրության պահանջներին: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը:
«Մինչև այս տարվա վերջ մենք ընկերության ստուգում կանցկացնենք, և կան մի քանի կետեր, որոնք պետք է իրականացվեն՝ ՌԴ քաղաքացիների տվյալների բազայի տեղակայում Ռուսաստանի տարածքում, արգելված տեղեկատվության հեռացում, իսկ նրանք դա արդեն ուշացնում են, և այլ օրենքների պահպանում: Եթե այդ ամենը կամ դրանցից մեկը չիրականացվի, կամ ռուսական պետությունը չտեղեկացվի նման գործողություններ անցկացնելու մտադրության մասին, ապա ակնհայտ է՝ կդրվի արգելափակման հարցը»,- ասել է նա:
Պաշտոնյան հույս է հայտնել, որ արգելափակման մասին նրա խոսքերը «Facebook-ին ևս մեկ անգամ կպարտադրեն պահպանել ռուսական օրենսդրությունը»:
Նախօրեին հաղորդվել էր, որ Ռուսաստանի արգելված կայքերի ցանկում է ներառվել խոշոր հոսթինգ-պրովայդերների՝ Amazon-ի և Google-ի 15,8 միլիոն IP հասցե: Այդ մասին են վկայում 2018.schors.spb.ru կայքի տվյալները, որի հեղինակները հետևում են «Ռոսկոմնադզոր» ծառայության «սև ցուցակի» համալրմանը։ Դա արվում է՝ փորձելով սահմանափակել Telegram մեսենջերի հասանելիությունը, որն օգտագործում է խոշոր ծառայությունների ենթակառուցվածքները՝ արգելափակումը շրջանցելու համար:
Մեսենջերի արգելափակումը սկսվել է ապրիլի 16-ին՝ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի որոշմամբ:
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզոր» ծառայության հայցը և վճռել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերը: Հայցը ներկայացվել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը ծածկագրման բանալիները փոխանցել հրաժարվելու առնչությամբ: Դատարանը թույլ է տվել անմիջապես արգելափակել Telegram-ը՝ չսպասելով բողոքարկման վերաբերյալ որոշմանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է