Ադրբեջանցի ընդդիմադիր կնոջը առեւանգել են
Ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստ Ֆաթիմա Մովլանլին հայտարարություն է տարածել Facebook- ում` նշելով, որ մարտի 31-ին նրան առեւանգել են եւ տեղափոխել Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ նա 5 օր է անցկացրել:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, նա նշել է, որ որոշակի պատճառներով չէր կարող այս մասին ավելի վաղ ասել: Մովլանլին հայտարարել է, որ ձերբակալվել էր «Ճանաչե՛ք բռնապետին» բողոքի ակցիային մասնակցելու համար, եւ ԿՀՊԳՎ-ում նրանից պահանջել են սուտ վկայություններ տալ մի շարք անձանց դեմ, ինչն ինքը հրաժարվել է անել: Նա շնորհակալություն է հայտնել հանրային աջակցության համար, ինրը նրան թույլ է տվել կրկին ազատության մեջ լինել եւ որոշակի պաշտպանությու ստանալ: Մովլանլին ասել է, որ շարունակելու է իր պայքարը՝ չնայած ձերբակալման վտանգին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...