Վարդան Մինասյանը Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի հնարավոր վերադարձի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ ազգային թիմ, եթե կարողանա աչքի ընկնել իր լավագույն որակներով:
«Յուրա Մովսիսյանը հիմա վերադարձել է Եվրոպա և խաղում է Շվեդիայի առաջնությունում, ինչն արդեն մեծ պլյուս է: Մենք կհետևենք իր խաղին և եթե ինքը ցույց տա այն որակները, որոնց մասին մենք գիտենք, ապա նա կհրավիրվի հավաքական: Իսկ ինչ կապված է Ռոբերտ Արզումանյանին, ապա նա երկու տարի է, ինչ ֆուտբոլ չի խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն արեց ազգային ընտրանու վերանշանակված մարզիչ Վարդան Մինասյանը՝ Արմենիա հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ:
Մինասյանը խոսել է նաև երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի մասին՝ մասնավորապես շեշտելով. « Վահան Բիչախչյանն ապագայի ֆուտբոլիստ է: Նա պետք է անցնի երիտասարդական թիմի միջով և նոր գա հավաքական: Մենք միշտ հետևում ենք նրան: Նա իրոք շատ տաղանդավոր է, բայց դեռ տեղ ունի կայանալու համար»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...