«Արսենալը» պարտվեց առանց Հենրիխ Մխիթարյանի
Անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» առանց Հենրիխ Մխիթարյանի 1:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին» (տեսանյութ):
Նյուքասլում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց շոտլանդացի կիսապաշտպան Մեթ Ռիչին:
Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ապրիլի 5-ին ստացած ծնկի վնասվածքից եւ չէր հայտավորվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում:
«Արսենալը» 54 միավորով մնաց 6-րդ տեղում, իսկ Ռաֆայել Բենիտեսի թիմը 41 միավորով 10-րդն է:
Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր
«Նյուքասլ» - «Արսենալ»՝ 2:1
Այոզե Պերես, 29, Մեթ Ռիչի, 68 – Ալեքսանդր Լյակազեթ, 14


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ