Սիրիայի ենթակառուցվածքները կվերականգնվեն 400 մլրդ դոլարով եւ 10-15 տարում. Բաշար Ասադ
Պատերազմի հետեւանքով Սիրիայի տնտեսությունը վերականգնելու համար կպահանջվի 10-15 տարի եւ ոչ պակաս 400 մլրդ դոլարի ներդրումներ: Այս մասին ռուսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ենթակառուցվածքների վերականգնումը կարեւոր թեմա է, դա կարժենա 400 մլրդ դոլարից ոչ պակաս, դրա համար կպահանջվի 10-15 տարի»,- ասել է Ասադը Սիրիայի խորհրդարանի հետ կապերի Պետդումայի խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինի հետ հանդիպման ժամանակ:
Դրանից զատ, Ասադը բարձր է գնահատել ԽՍՀՄ-ում արտադրված զենքի որակը, որի օգնությամբ Սիրիայի բանակը փորձել է հակադարձել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածը: «Երեկ մենք տեսանք ամերիկյան ագրեսիան: Եվ մենք կարողացանք հակադարձել 70-ական թվականների արտադրության խորհրդային հրթիռներով: 90-ական թվականների ամերիկյան ֆիլմերում ցուցադրում են, որ ռուսական զենքը «հետ է մնում»: Իսկ այսօր մենք տեսնում ենք, թե ով է իսկապես հետ մնում»,- Սաբլինը մեջբերել է Ասադի բառերը:


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...