Պուտինը պնդել է, որ Դումայում տեղի ունեցածը բեմականացում էր՝ Արևմուտքի հարձակումն արդարացնելու համար
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը ամենակոշտ կերպով դատապարտում է Սիրիայի դեմ իրականացված հարձակումը և ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրում Միացյալ Նահանգների ու դաշնակիցների «ագրեսիվ քայլերը քննարկելու համար»:
Ռուսաստանի առաջնորդը ևս պնդել է, թե Դամասկոսից քիչ հեռու` Դումա քաղաքում անցած շաբաթավերջին տեղի ունեցածը բեմականացում էր, որն իրականացվել է այս հարձակումն արդարացնելու համար:
«Ինչպես և մեկ տարի առաջ, երբ Նահանգները հարձակվեցին սիրիական «Շայրաթ» ավիաբազայի վրա որպես պատվրակ բերելով քաղաքացիական անձանց դեմ իբրև թե իրականացված քիմիական հարձակումը, հիմա էլ նույնն է կրկնվում Դումայում», ֊ հայտարարել է Վլադիմիր Պուտինն ու պնդել, թե ռուս ռազմական փորձագետները տեղում քլորի կամ այլ թւոնավոր նյութի հետքեր չեն գտել, տեղացիներն էլ չեն հաստատել քիմիական հարձակման մասին հաղորդումները:
«Իր գորխծողություններով Միացյալ Նահանգներն է՛լ ավելի է խորացնում Սիրիայի հումանիտար աղետը, տառապանք պատճառում խաղաղ բնակչությանը, ըստ էության աջակցում ահաբեկիչներին, որոնք յոթ տարի է` կեղեքում են Սիրիայի ժողովրդին», ֊ ասված է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարևհային կազմակերպությունը հաստատել էր, որ անցած շաբաթավերջին Դումայում իրականացված քիմիական հարձակման հետևանքով առնվազն 43 մարդ զոհվել էր, 500֊ը՝ տուժել:


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է