«Գտեք այս լուսանկարում սխալը». ԱՄՆ սենատորը Մայք Պոմպեոյին է ցույց տվել Պուտինի, Էրդողանի ու Ռոհանիի համատեղ լուսանկարը
ԱՄՆ սենատոր, Դեմոկրատական կուսակցությունից Բոբ Մենենդեսը Սենատի նիստի ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոյին է ցույց տվել ապրիլի սկզբին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպած Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների համատեղ լուսանկարը և խնդրել Պոմպեոյին գտնել լուսանկարում առկա «սխալը»:
«Այս լուսանկարն արվել է ապրիլի 4-ին: Կարո՞ղ եք գտնել սխալը», - հարցրել է սենատորը:
Ինչպես գրում է թուրքական DHA գործակալության Նյու Յորքի թղթակիցը, Պոմպեոն խնդրել է սենատորին օգնել իրեն պատասխանը գտնելու հարցում:
«Ինձ պետք է օգնեք, սենատոր: Այսպիսի կամ սրան նման լուսանկար ավելի վաղ տեսել եմ», - ասել է Պոմպեոն:
Դրան ի պատասխան Մենենդեսը հայտարարել է, որ «սխալը» լուսանկարում և Անկարայում անցկացված հանդիպմանն ԱՄՆ-ի բացակա լինելն է, ինչպես նաև Թուրքիայի վարած քաղաքականությունը, որը համարվում է ԱՄՆ դաշնակիցը, սակայն զենք է գնում Ռուսաստանից:
«Սխալը հետևյալն է՝ ԱՄՆ-ն այստեղ չկա: Սխալն այն է, որ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, C-400 զենիթահրթիռային համակարգեր է գնում Ռուսաստանից: Մեր դաշնակիցը, որը հարձակվում է քրդերի վրա, որոնց վրա մենք հույս ենք դրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս երեք երկրների առաջնորդները հանդիպում են Սիրիայի ապագայի մասին խոսելու համար, սակայն ԱՄՆ-ն այդտեղ չկա: Գիտե՞ք, թե ինչպես կարող է այս հանդիպումն ազդել Սիրիայի ապագայի վրա», - ասել է ամերիկացի սենատորը:
Հարցին ի պատասխան Պոմպեոն նշել է, որ այդ բանակցություններին ԱՄՆ-ի մասնակից դառնալը հնարավոր է: Պետքարտուղարի թեկնածուն շեշտել է, որ հզոր դիվանագիտական կամքի շնորհիվ ԱՄՆ-ն նույնպես կարող է տեղ գտնել այդ սեղանի շուրջ և ընդգծել, որ ըստ իրեն՝ երկրի մասնակցությունն այդ հանդիպումներին ճիշտ ու տեղին քայլ կլինի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...