Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի Դումա քաղաքում տիրող իրավիճակի վերաբերյալ, այս մասին հայտնում է «Սաբահ» պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ երկու նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական կապի մեջ մնալ՝ առկա խնդիրների քննարկման ու լուծման նպատակով:
Թուրքական պարբերականի պնդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
Օրեր առաջ Էրդողանը, խոսելով Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման մասին, հայտարարել էր, որ դրա մեղավորները պետք է պատժվեն։
«Ով ուզում է լինի՝ այս հարձակման հեղինակները միանշանակ պատասխան են տալու ու ծանր գին են վճարելու այս ամենի համար», - ասել էր նա:
Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն հայտարարել է, որ սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Դումա քաղաքի նկատմամբ, որը հանդիսանում էր Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում զինված գրոհայինների վերջին հենակետը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի