«Washington Post». Ադրբեջանի նախագահը ժողովրդավարության փոխարեն փոփ աստղերի է նախընտրում
Բռնապետի ձեռնարկի առաջին կանոնը հետեւյալն է՝ ոչ մեկին թույլ մի տվեք ընտրություններում ձեզ ձեռնոց նետել: Երկրորդ կանոն՝ ձեր երկրի գանձարանից բավականաչափ գումար ծախսեք արեւմտյան հայտնի արտիստին գրավելու եւ դրանով առաջին կանոնից շեղելու համար: Այս մասին նշվում է Ադրբեջանում նախագահական ընտրություններին նվիրված The Washington Post-ի խմբագրական հոդվածում:
Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը հորից ժառանգել է «ժողովրդավարության հանդեպ նողկանքը», մեկ անգամ երկիր էր հրավիրել Լեդի Գագային եւ Մերայա Քերիին, իսկ այժմ Ադրբեջւանում ապրիլի 28-ին անցկացվող «Ֆորմուլա 1-ի» Գրան Պրիում փոփ աստղ Քրիստինա Ագիլերային:
«Միջոցառումը տեղի կունենա Ադրբեջանի ընտրություններից 2.5 շաբաթ հետո: Ալիեւն այնքան խորն է թաղել երկրում ժողովրդավարությունը, որ, իհարկե կհաղթի եւ կմնա 4-րդ ժամկետում», - գրում է աղբյուրը:
Հոդվածում հեղինակները հիշեցնում են «Ադրբեջանական լվացքատուն» զեկույցի մասին, որը հրապարակվել է Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնի կողմից:
«Այնուհետ Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից հովանավորվող վակխանալիա էր», - գրում է թերթը՝ վկայակոչելով Կոնգրեսի տասը անդամների եւ իրենց աշխատակազմի 32 աշխատակիցների Բաքվում անցկացված համաժողովը, որի ընթացքում նրանք նվերներ են ստացել մետաքսե շարֆերի, թեյի բյուրեղյա սպասքի եւ ադրբեջանական գորգերի տեսքով:
Հոդվածում նշվում է, որ եթե Ագիլերան ժամանակ ունենա, միգուցե «ցանկանա Ադրբեջանի ճաղերի հետեւում հայտնվել», քանի որ լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, Ադրբեջանը լրագրողների կալանավորման ցուցանիշներով վատագույն երկրներից է:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...