Յուրգեն Կլոպ. Երբ լսեցի Հռոմում գրանցված հաշվի մասին, կարծեցի՝ կատակ է
Երբ լսեցի Հռոմում գրանցված հաշվի մասին, կարծեցի՝ կատակ է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ «Ռոմայի» 3։0 հաշվով հաղթանակի եւ կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։
«Չեմ ցանկանում «Ռոմայի» մասին առանց հարգանքի խոսել, դա ֆանտաստիկ թիմ է, բայց չէի սպասում այդպիսի արդյունք։ Նրանք կորցրեցին Սալահին, սակայն դուրս եկան կիսաեզրափակիչ՝ ֆանտաստիկա է։
Մենք պետք է դասեր քաղենք մեր սխալներից։ Ինձ չէր անհանգստացնում այն, որ արագ գոլ բաց թողեցինք։ Բայց դրանից հետո մենք տառապում էինք, մտնում էինք վիճաբանությունների մեջ, դժգոհում էինք խախտումներից, որոնք չկային։ Այդպես պետք չէ խաղալ։ Մենք պետք է ավելի համախմբված գործեինք, չվախենայինք պայքարից, ավելի շատ ֆուտբոլ խաղայինք»,– Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo–ն։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» պատասխան խաղում եւս հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»՝ 2։1։ Առաջին խաղում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության էր հասել 3։0 հաշվով։
NEWS.am SPORT


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...