«Բարսելոնան» խայտառակ պարտություն կրեց եւ դուրս մնաց
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մենք կտեսնենք «Լիվերպուլին» եւ «Ռոմային»: Եթե երկու խաղի արդյունքում «Լիվերպուլի» հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ սպասելի էր, ապա «Ռոմայի» հաղթանակն իսկական անակնկալ էր:
«Մանչեսթեր Սիթին» առաջին խաղում պարտվել էր 3:0 հաշվով եւ ամեն ինչ պետք է աներ առնվազն երեք գոլ խփելու եւ գոլ բաց չթողնելու համար: Սկիզբը խոստումնալից էր: Արդեն երկրորդ րոպեին 1:0, բայց լիվերպուլցիները հավաքվեցին, ճիշտ մարտավարություն ընտրեցին, իսկ երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեցին եւ հաղթեց 2:1 եւ 5:1 ընդհանուր հաշվով:
«Բարսելոնայի» 4:1 հաշվով «Ռոմային» հաղթելուց հետո, կատալոնական թիմի երկրպագուներն իրենց կիսաեզրափակիչում էին զգում եւ հումորներ անում իրենց մրցակցի հասցեին: Հիմա հումորի, կատակների հերթը «Ռոմայի» երկրպագուներինն է:
Ջեկոն, Դե Ռոսին, Մանոլասը երեք գոլ խփեցին եւ «Բարսելոնային» ցույց տվեցին իրենց տեղը: Հավանաբար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մոռացել էին, որ խաղում են ոչ թե Իսպանիայի առաջնությունում, որտեղ նրանց օգնում են բոլորը, այդ թվում մրցակցի ֆուտբոլիստները, այլ Չեմպիոնների լիգայում, որի մասնակիցներին Կատալոնիայի անկախական տրամադրությունները եւ դրանց զսպումը տարբեր հնարքներով չի հետաքրքրում:
«Բարսելոնան» ցույց տվեց իր իսկական դեմքը՝ առանց դիմակի: Իսկ ֆուտբոլասերներին մնում է մտորել, թե ինչպես պատահեց, որ մրցաշրջանի սկզբում «Ռեալից» խայտառակ պարտություններ կրած թիմը առաջնությունում այդքան վստահ զբաղեցրեց առաջին տեղը եւ առանց պարտության հասավ եզրագծին:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...