ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարատովի առևտրի կենտրոնում
Մարտին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչական ակտ է կանխել Սարատով քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուժայինները ոչնչացրել են ահաբեկչության կազմակերպիչներին ձերբակալության փորձի ժամանակ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների մոտ զենք ու պայթուցիկ նյութ է հայտնաբերվել, որի հոզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 3 կգ է եղել:
Դրանից բացի, հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է ՌԴ նախագահական ընտրությունների օրը երկու ահաբեկչություն կանխել ընտրատեղամասերում: Հարձակումներից մեկը պլանավորվում էր Ինգուշեթիայում, մյուսը՝ Բաշկիրիայում:
Բորտնիկովի խոսքով, ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում ուժայինները 6 ահաբեկչական ակտ են կանխել ու 12 ավազակախումբ ոչնչացրել:
Հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են 189 և ոչնչացրել 15 «ավազակի ու նրանց աջակիցներին»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...