«Մենք լավ գիտենք՝ երբ և ում հանձնել Աֆրինը». Էրդողանի պատասխանը Լավրովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որը նախօրեին հույս էր հայտնել, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի իշխանություններին կհանձնի Աֆրինը:
Ինչպես գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը, Էրդողանը նշել է, որ իրենք լավ գիտեն, թե երբ և ում պետք է հանձնեն Աֆրինը:
«Լավրովի մոտեցումը շատ սխալ է: Մենք բոլորից լավ գիտենք, թե ում տալ Աֆրինը, և երբ ժամանակը գա, մենք այն կհանձնենք տեղի ժողովրդին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն կլքի Աֆրինը, երբ սիրիական հիմնախնդիրը գտնի իր քաղաքական հանգուցալուծումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան պետք է Դամասկոսի ենթակայությանը հանձնի երկրի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինը:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքական ԶՈւ-ն Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...