Թուրքիայում դասախոսների հանդեպ հետապնդումները ստիպում են հիշել Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայում հերթական աղետն է սկսվել՝ երկրի համալսարաններում սկսվել են զտումներ պրոֆեսորական կազմում։ Այս մասին գրում է լրագրող Ուզայ Բյուլութը Armenian Weekly–ում տպագրված հոդվածում։
Ըստ BIA news–ի, Թուրքիայում արտակարգ դրության ժամանակաշրջանում ընդունված հինգ դեկրետների համաձայն՝ 4811 գիտնականներ են հեռացվել 112 համալսարաններից ու 15 համալսարան էլ փակվել։
Այդպիսի համալսարաններից մեկն էլ Ֆիրատ համալսարանն է Էլազիղում (Խարբերդ) ,որտեղ ժամանակին նույն ձեւով հետապնդել են հայ ուսանողներին ու դասախոսներին։
«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքի հեղինակ Մեթյու Կարանյանի խոսքով, որոշ գիտնականներ համարում են, որ Խարբերդը հայ ժողովրդի օրրանն է։
Գրող Ռոբերտ Արամ Կալուզդյանը, որը ծնունդով Խարբերդի Թադեմ գյուղից է , գրում է , որ հայերը սիրում էին սովորել, սակայն պարբերաբար հալածվում էին օսմանյան ռեժիմի կողմից ու կրթություն ստանալը նրանց համար հեշտ չէր։ Կալուզդյանը շարունակում է․ «Հորս պատանեկությունն անցել է սարսափների մեջ՝ փախուստ, կոտորած, կողոպուտ ու ավերածություններ»։ Նա հավելում է, որ 20-րդ դարի սկզբին ապրող մարդու համար Օսմանյան կայսրությունում հայ լինելը նշանակում էր ականատես լինել հարազատների սպանություններին ու կոտորածներին։
Նրա խոսքով, դեռ 1891-ին ամերիկյան Պորթլենդ քաղաքում հայ ներգաղթյալները ստեղծել էին Թադեմի լուսավորչական ու կրթական միություն, որը պետք է համագործակցեր Խարբերդում համանուն գյուղի հետ ու նրանց ֆինանսկան ու բարոյական օգնություն ցուցաբերեր։ Թե այդ գյուղի բնակիչները, որոնք ԱՄՆ էին տեղափոխվել, թե գյուղում մնացած մարդիկ ձգտում էին գիտելիքների, իսկ տեղի դպրոցի գրադարանում շատ հայերեն գրքեր կային։ Սակայն Ցեղասպանության ժամանակ ավերվել էին դպրոցը, եկեղեցին, գրադարանը։
«Թուրքիայի շա բնակիչներ հիմա ցնցված են գործող կառավարության ճնշումներից գիտնականների ու մանկավարժների հանդեպ։ Բայց առաջինն այդ մեղքը Հայոց ցեղասպանոթյան ժամանակ է գործվել»,- գրում է հոդվածագիրը։
Ըստ Թուրքիայի պատմության հիմնադրամի 2013 թվականի տվյալների՝ 1894-ին երկրում եղել է 6437 հայկական, հունական ու հրեական դպրոց, 302 դպրոց միայն Ստամբուլում է գործել։ Այսօր Ստամբուլում փոքրամասնությունների համար ընդամենը 22 դպրոց կա, որոնցից 16-ը՝ հայերին է պատկանում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)