Ադրբեջանցի ակտիվիստին ոստիկանական բաժանմունքում կտտանքների են ենթարկել ու տեսագրել նրա նկատմամբ ծաղրանքները
ՌԵԱԼ շարժման ակտիվիստ Ռախիմ Շալիեւին Սումգայիթի ոստիկանության բաժանմունքում կտտանքների ե ն ենթարկել, հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով նրա դատապաշտպան Յալչին Իմանովին, որը նախօրեին էր այցելել իր պաշտպանյալին։
Փետրվարի 20-ին բլոգեր Շալիեւին 30 օրով կալանավորել են մանր խուլիգանության ու ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանքով։ Շալիևին ձերբակալել էին տնից ու տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան սկսել են հարցաքննել շարժման ակտիվիստների ու գործունեության մասին, իսկ հետո մեղադրել են Facebook–ում քննադատական հրապարակումների համար ու պահանջել հայտնել պրոֆիլի գաղտնաբառը։ Երբ բլոգերը հրաժարվել է տեղեկություններ հայտնել, նրան տարել են մեկ ուրիշ սենյակ, որտեղ հինգ ոստիկաններ դաժանաբար ծեծել են նրան։ Նրա մատները ջարդել են ու դրա հետքերը հստակ երեւում են,ասում է փաստաբանը;։
Կտտանքների ժամանակ երիտասարդը ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, սակայն նրան շարունակել են ծեծել, ընդ որում հարվածելով նաեւ գլխին։ Դրանից հետո ակտիվիստնին վերադարձրել են ոստիկանության 4-րդ բաժանմունք, որտեղ կեղծ արձանագրություն են կազմել այն մասին, իբրեւ Շալիեւը փողոցում հեռախոսով խոսելիս հայհոյում էր ու չի ենթարկվել ոստիկանությանը։ այնտեղից էլ տարել են դատարան ու 30 օրով կալանավորել նրան։ Սակայն դատարանից Շալիեւին նորից տարել են ոստիկանության բաժանմունք, ստիպել են նրան լվանալ զուգարանակոնքը ու տեսագրել այդ ամենը։
Իսկ հետո նրան տարել են մի սենյակ, որտեղ մի քանի կանայք էին, մերկացրել են նրան ու ստիպել լվանալ հատակը։ Այնուհետեւ նորից սկսել են հարցաքննել ՌԵԱԼ-ի անդամների մասին։ Չստանալով պատասխան՝ նրան սկսել են ծեծել մահակով, սպառնալով բռնաբարել։
Կտտանքները դադարել են միայն այն ժամանակ, երբ Շալիեւը սպառնացել է պատուհանից նետվել։ Փաստաբանի խոսքով հիմա Շալիեւը ուժեղ գլխացավեր ունի, նաեւ լսողական խնդիրներ։ Փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, նաեւ բողոք ներկայացրել կտտանքների կապակցությամբ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)