Ինչու է Թաիլանդը զարգանում, իսկ մենք՝ ոչ
Թաիլանդի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար գեներալ Պրավիտ Վոնգսուվանը հայտարարել է, որ թանկարժեք ձեռքի ժամացույցը ժամանակավոր օգտագործման համար վերցրել է միլիարդատեր ընկերոջից։ Նշենք, որ այդ ժամացույցի պատճառով նա կասկածվում է հակակոռուպցիոն օրենսդրության խախտման մեջ, փոխանցում է Bangkok Post պարբերականը։
Այս տեղեկատվությանը ծանոթանալուց հետո մեկ անգամ եւս պարզ է դառնում, թե ինչու է Թաիլանդը զարգանում, իսկ մենք՝ ոչ: Երբ մեզ մոտ էլ վարչապետը կամ նախարարն իրեն հաշիվ կտա թանկարժեք ժամացույց կամ ավտոմեքենա գնելիս, այն ժամանակ էլ կսկսվի Հայաստանի զարգացման ճանապարհը:
Ի դեպ, ավելի վաղ երկրի ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը սկսել էր քննել Վոնգսուվանի դեմ մեղադրանքները, որոնց համաձայն քաղաքական գործիչը չի հայտարարագրել իր ունեցվածքը, չնայած օրենքի պահանջին։ Խոսքը 22 ժամացույցների եւ ադամանդե մատանու մասին է, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 39.5 միլիոն թաիլանդական բատ է (շուրջ 1.2 միլիոն դոլար)։
Իսկ հիմա ուսումնասիրեք հայ մեծ ու փոքր պաշտոնյաների տարօրինակ եւ հեքիաթային հայտարարագրերը եւ դրանք համեմատեք նրանց օրինական եկամուտների հետ:
Իսկ գեներալը հայտարարել է, որ ժամացույցները վերցրել է իր միլիարդատեր ընկերոջից՝ Պատավատ Սուկսինգվոնգից, որը մահացել էր նախորդ տարվա սկզբին։
Բացի այդ, նա հավելել էր, որ իր դեմ մեղադրանքները կապված են ընդդիմության պայմանավորվածությամբ, որի նպատակն է վնասել երկրի վարչապետ գեներալ Պրայուտ Չան Օչային։
Top-News.am


















































Թաիլանդում 1 մլրդ դոլար են հատկացրել հեղեղներից տուժած գյուղացիների համար
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի