Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման եւ մասնակցեց «Արսենալի» վստահ հաղթանակին
Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 3։0 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ՝ բոլոր գոլերը խփելով վերջնամասում։
Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 75-րդ րոպեին հաշիվը բացեց 11 մետրանոց հարվածով՝ աչքի ընկնելով նաեւ 86-րդ րոպեին։ Հանդիպման վերջակետը 89-րդ րոպեին դրեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը եւ առաջին խաղն անցկացրեց փետրվարին ստացած վնասվածքից վերականգնվելուց հետո։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Արսեն Վեգների գլխավորած թիմի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին՝ առաջին գոլից մեկ րոպե հետո։
«Արսենալը» 51 միավորով 6-րդ տեղում է եւ 10 միավոր հետ է Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղից, որը զբաղեցնում է «Տոտենհեմը»։
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Արսենալ» - «Սթոք Սիթի»՝ 3:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75 (11մ), 86, Ալեքսանդր Լյակազեթ, 89 (11մ)
«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Կալում Չեմբերս, Նաչո Մոնրեալ, Աարոն Ռեմզի, Մոհամեդ Էլնենի (Գրանիտ Ջակա, 76), Ջեկ Ուիլշիր (Հենրիխ Մխիթարյան, 76), Մեսութ Օզիլ, Դենի Ուելբեկ (Ալեքսանդր Լյակազեթ, 61), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...