Արթուր Պետրոսյանը ոչ թե պետք է մեղադրի ֆուտբոլիստներին, այլ հրաժարական տա
Հրաժարական տալն ամոթ րէ, հատկապես ձախողումներից հետո: Արթուր Պետրոսյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը Լիտվայի հետ խայտառակ խաղից հետո ասել է, թե ֆուտբոլիստներն անատամ ֆուտբոլ են ցուցադրում, կարծես ինքը կապ չունի այդ տղաների հետ:
Քանի դեռ շուտ է, Հայաստանի հավաքականը պետք է մարզչի եւ դարպասապահի հարց լուծի, հակառակ դեպքում մենք կձախողվենք անգամ Ազգերի լիգայում:
Նա ասում է, թե իր համար կարեւոր չէր հանդիպման արդյունքը, այլ այն, որ նոր ֆուտբոլիստների փորձարկեց, խաղի ընթացքում մի քանի անգամ փոխեց թիմի մարտավարությունը, սակայն, որոնք, ըստ իր խոսքերի, այդպես էլ ոչինչ չտվեցին:
Ստացվում է եւ պարտվեցինք եւ փորձարկումները ոչինչ չտվեցին: Այլ կերպ ասած, մարզիչը ձախողվել է, բայց նա հրաժարական տալու մտադրություն չունի:
Այսպես չի կարելի: Չի կարելի ծաղրել երկիրը, չի կարելի ծաղրել ֆուտբոլասերին: Պարտվում են բոլորը, անգամ Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, բայց պարտվել էլ կա՝ պարտվել էլ:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...