Ցուկերբերգն ընդունել է սխալները
Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ սխալներ են թույլ տրվել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզչության համար սոցցանցի 50 միլիոն օգտատերերի տվյալների օգտագործման մասին սկանդալի ֆոնին:
«Մենք պատասխանատու ենք ձեր տվյալները պաշտպանելու համար, եւ եթե մենք չենք կարող դա անել, մենք արժանի չենք ձեզ ծառայելու իրավունքին: Ես աշխատում էի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչպես համոզվել, որ դա նորից տեղի չի ունենա: Լավ նորությունն այն է, որ տարիներ առաջ մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկել: Բայց մենք նաեւ սխալներ ենք արել, մենք դեռ պետք է աշխատենք», - Facebook-ում գրել է նա:
Հետո նա պարզաբանել է, որ 2013 թվականին Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ալեքսանդր Կոգանը վիկտորինայի համար հավելված էր ստեղծել: Այն տեղադրել էր 300 000 մարդ, ընդ որում նրանք կիսվում էին ինչպես իրենց տվյալներով, այնպես էլ իրենց ընկերների տվյալներով: Այսպիսով, Կոգանը կարողացավ մուտք ունենալ տասնյակ միլիոնավոր տվյալների: Մեկ տարի անց սոցիալական ցանցը որոշակի փոփոխություններ կատարեց, տվյալների մուտքերի թույլտվությունը սահմանափակելու համար:
Սակայն Կոգանն իր տվյալները փոխանցել էր Cambridge Analytica-ին: Facebook-ն արգելել է Կոգանի հավելվածը եւ Cambridge Analytica-ից պահանջել է ջնջել բոլոր տվյալները: Ընկերությունը հավաստիացրել էր, որ այդպես էլ արել է: Սակայն վերջերս պարզվեց, որ դա այդպես չէ:
Ցուկերբերգը հավաստիացրել է, որ սոցիալական ցանցը քայլեր կձեռնարկի օգտատերերի տվյալների պաշտպանության համար:
Վերջին օրերին Facebook-ը լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել, որի էությունն այն է, որ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունը ստացել է սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի տվյալները, որոնց հիման վրա մշակել է ընտրողների քաղաքական նախընտրությունների վերլուծության ալգորիթմը, կազմել է նրանց էջերը, որոնք հետո օգտագործվել են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից