Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով Դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters Ո՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմություն Իրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կա Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Շրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները
Հայաստան

Վերջ դրեք Աթեշյանի պաշտոնավարմանը. Թուրքիայի հայերը նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Մի խումբ ստամբուլահայեր բաց նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի գործունեությանն ու ապահովել նրա հրաժարականը: Հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ շարադրել են Թուրքիայի հայության բոլոր մտահոգություններն Արամ Աթեշյանի փոխպատրիարքության ու նրա կողմից վերջին 8 տարիների ընթացքում համայնքի համար ստեղծած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:

Նամակը ստորագրել են հայ համայնքի մի շարք մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ ու գործարարներ՝ Տիգրան Ալթունը, Կարո Գաբրիելյանը, Ադամ Սարգիսը, Նվարդ Բաքըրօղլուն, Էլիզաբեթ Փեյնիրջին, Նազարեթ Բինալթըն, Արփինե Չիզմեջյանը, այլք:

Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքիայի հայերի պատրիարքի աթոռը դատարկ է շուրջ 8 տարի:

Որպես պատճառաբանություն իշխանությունների գործոնն առաջ բերելով` պատրիարքի ընտրությունները տարիներ շարունակ հետաձգվել են:

Մենք ժամանակին այս իրավիճակը ձեզ հաղորդել և ներկայացրել ենք 5 000 ստորագրությամբ նամակում։

Այս 8 տարվա ընթացքում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը պատրիարքի փոխանորդի իր պաշտոնը ստացել է պետության միջամտությամբ և մեր եկեղեցական ավանդույթներին չհամապատասխանող ձևով, անպատասխանատու կերպով օգտագործել է այդ իրավասությունները. իրավասություններ, որոնք մեր ժողովրդի կողմից նրան երբևէ չեն տրվել:

Առաջնորդական հմտություններից զուրկ Արամ Աթեշյանն արհամարհել է նաև 1915-ին մեր մարդկային կորուստներն ու դրանով իսկ վերք է բացել Թուրքիայի հայության սրտերում, որոնք այդ ցավը տարել են իրենց հոգիներում և ամեն առիթի բարձրաձայնել այդ մասին:

Մեր միակ մխիթարությունն այն է, որ չնայած նրա այս զիջողական դիրքորոշմանը` մենք Թուրքիայի տարբեր քաղաքներում դեռ կարողանում ենք ապրիլի 24-ին իրականացնել հիշատակի արարողություններ:

Պատրիարքարանը, որը կոչված է լուծելու մեր խնդիրները, վերածվեց խնդիրներ ստեղծող կառույցի:

Հոգևորականներն Աթեշյանի ճնշումներին չկարողացան դիմադրել, իսկ ոմանք էլ դարձան նրա մեղսակիցը:

Դրա հետևանքով մեր համայնքի և եկեղեցու միջև եղած կապն էականորեն թուլացավ: Առանց հովիվ մնացած մեր համայնքն օր օրի «հյուծվում է»: Ի վերջո, մարդկանց համբերությունը սպառվել է, և վերջիններս արդեն բողոքի ցույցեր են անում պատրիարքարանի դռների առաջ:

Այսօր բազմաթիվ փորձություններից հետո նոր պատրիարքի ընտրության ճանապարհը բացված է: Մենք գիտենք, որ ոմանք ջանք չեն խնայում այս ընտրությունները խափանելու համար, սակայն այժմ ավելի քան երբևէ վճռական ենք այդ ընտրությունները կազմակերպելու հարցում:

Պետք չէ մոռանալ, որ ընտրվելիք պատրիարքը ոչ միայն մեր եկեղեցու ղեկավարն է լինելու, այլև Թուրքիա պետության առաջ Թուրքիայի հայերին ներկայացնող անձը:

Ձեզանից խնդրում ենք հանուն մեր համայնքում արդար և թափանցիկ ընտրությունների կայացման, ճնշում գործադրելով Արամ Աթեշյանի անձնական հավակնությունների վրա, նրա հրաժարականն ապահովել ու մեր եկեղեցու հոգևորականներին օբյեկտիվ պատրիարքի տեղապահ ընտրելու ճանապարհը ցույց տալ:

Մեր մտահոգություններն ու խնդիրները լուծելու Ձեր պատրաստակամությունը մեզ ուժ է տվել, հարգարժան կաթողիկոս:

Այս հայտարարությունը գրի է առնվել Թուրքիայի հայության ճնշող մեծամասնության զգացմունքները փոխանցելու նպատակով»:

Հիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

tert.am