ՌԴ ու ՀՀ առաջատար վնասվածքաբանները բարդ վիրահատություններ կատարեցին Արցախում
Օրերս ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի առաջատար օրթոպեդ-վնասվածքաբանները համատեղ 2 օր շարունակ բարեգործական վիրահատություններ են կատարել ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում:
Նշենք, որ ՌԴ-ում Հայ բժիշկների ասոցացիայի անդամ, ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Գրիգորի Կարապետյանը ու օրթոպեդ-վնասվածքաբան Էդգար Հովհաննիսյանը և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ բ.գ.դ Արա Այվազյանը ու ավագ գիտաշխատող Խորեն Հովհաննիսյանը մեկնել են Արցախ երկու կենտրոնների միջև համագործակցության շրջանակում:
Մասնագետները ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնի Վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Դավթյանի հետ իրականացրել են հետվնասվածքային բարդություններով, վերջույթների տարբեր դեֆորմացիաներով և չսերտաճած կոտրվածքներով հիվանդների վիրահատություններ ամենաժամանակակից մեթոդներով: Պետք է նշել, որ ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում նման վիրահատությունների համար ստեղծված են բոլոր պայմանները և հագեցվածությունը համապատասխանում է նորագույն միջազգային չափանիշներին:
Անդրադառնանք դեպքերից մի քանիսին.
1) ՀՀ Օրթոպեդիայի կենտրոնի (ՎՕԳԿ) մանկական բաժանմունքի օրթոպեդ- վնասվածքաբաների կողմից իրականացվել են միջամտություններ հետևյալ խնդիրներով՝
• ազդրի ստորին երրորդականի փակ վերկոճային ոչ ճիշտ սերտաճող կոտրվածք (օսթեոէպիֆիզիոլիզ), կեղծ հոդ, նյարդային ցողունի հնացած վնասվածք: Կատարվել է ոսկրաբեկորների բաց համադրում, ախտաբանական ոսկրակոշտուկի և կեղծ հոդի էլեմենտների հեռացում և օստեոսինթեզ նորագույն LCP հարթակով:
• Սրունքի ոսկրերի Ս/3-ի հետվնասվածքային վարուսային դեֆորմացիա, մեծ ոլոքի դիստալ աճի զոնայի վաղաժամ փակումով (ասիմետրիկ էպիֆիզիոդեզ): Կատարվել է մեծ ոլոքի շտկող վալգիզացնող օստեոտոմիա և օստեոսինթեզ LCP հարթակով:
2) ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի բժիշկների կողմից կատարվել են՝
• սրունքի և բազոսկրի միջին երրորդականի շրջանի կեղծ հոդով (վիճակ բազմակի վիրահատական միջամտություններից հետո) 2 հիվանդների վիրահատական բուժում՝ կեղծ հոդերի ռեզեկցիա, ոսկրաբեկորների ծայրերի թարմացում և MOS և LCP հարթակովներով
• անրակի ակրոմիալ ծայրի հնացած հոդախախտով հիվանդի վիրահատական բուժում ՝ հոդամակերեսների թարմացում, հոդախախտի ուղղում և MOS կարթաձև հարթակով:
Հետագայում համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ այցը նախատեսվում է 2018թ․ հուլիս ամսին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից